«Սեպտեմբերին իրականանալու է այն, ինչ ձեր մտքերում կար մայիսի 9-ին»,- ասում է Բագրատ Սրբազանը:
Հրաշալի ու գեղեցիկ է ասված, բայց արդյոք արժե՞ հանրային այնպիսի սպասում առաջացնել, որը չունի ինստիտուցիոնալ հիմք:
Ի՞նչն է մարդկանց միավորել մայիսի 9-ին, ի՞նչն է նրանց տասնյակ հազարներով բերել Հանրապետության հրապարակ:
Հաստատ՝ ոչ գեղեցիկ ելույթները, ոչ որևէ գործչի, այդ թվում՝ Սրբազանի կոնսոլիդացնող անձը, կամ նույնիսկ՝ Կիրանցի ու Ոսկեպարի տխուր ճակատագիրը:
Տասնյակ հազարավոր՝ քաղաքական տարբեր հայացքներ, կրթական ցենզ, սոցիալական դիրք ունեցող մարդկանց միավորել էր Նիկոլ Փաշինյանին հեռացված տեսնելու միասնական ձգտումը:
Արդյոք մարդիկ կարո՞ղ են սեպտեմբերին տեսնել այն, ինչ նրանց «մտքերում կար մայիսի 9-ին»:
Դրա համար «տնային աշխատանք» չի արվել՝ չկա ձևավորված քաղաքական հարթակ և ծրագիր, անցյալի հստակ, փաստահեն գնահատական և հետնիկոլական Հայաստանի տեսլական:
Մարդկանց ոգևորել պետք է, սակայն չի կարելի նրանց թողել անիրական նշաձողի ծանրության տակ:
Թե չէ՝ կփակենք նաև էլեկտորալ ճանապարհով էս փնթի իշխանության հեռացման ճանապարհը, հետո էլի բողոքի միակ ճանապարհը կմնա արտագաղթը:
Նիկոլիը հեռանալու է, բայց ռեալիստական դիրքերից հանդես եկող հարթակի կողմից:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ